Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հավատում է, որ ՀՅԴ-ն պահանջելու է բացահայտել Հրաչի սպանությունը

Հավատում է, որ ՀՅԴ-ն պահանջելու է բացահայտել Հրաչի սպանությունը
08.10.2013 | 14:49

Այս տարվա ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբոր որդին՝ Հակոբ Մուրադյանը, վստահ է, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հետամուտ է լինելու իր հորեղբոր սպանության բացահայտմանը: Այդ մասին նա հայտնեց irates.am-ի հետ զրույցում:

Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ ՀՅԴ-ն համագործակցում է իշխանությունների հետ, և առաջիկայում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կնշանակվի ՀՀ դեսպան Գերմանիայում:
«Տեսե՞լ եք, որ ՀՅԴ-ն հետ կանգնի Ցեղասպանության հարցից: Հրաչի հարցն էլ այդպիսի մի հարց է, ո՞նց կարող են հետամուտ չլինել: Անկախ ամեն ինչից՝ ես վստահ եմ, որ ՀՅԴ-ն հետ չի կանգնելու և պահանջելու է սպանության բացահայտումը»,- ասաց նա: Հակոբ Մուրադյանն ասաց նաև, որ ինքը պարբերաբար հանդիպում է ՀՅԴ ԳՄ անդամների հետ:
Ամիսներ առաջ, ՀՀԿ-ական գյուղապետի ընտրությունից հետո, Պռոշյանի գյուղապետարանի մի շարք աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել նոր գյուղապետի հետ և, սեփական դիմումների համաձայն, ազատվեցին աշխատանքից: Ինչո՞վ են զբաղված նրանք: Հակոբ Մուրադյանը տեղեկացրեց, որ նրանցից ոմանք առ այսօր չունեն աշխատանք, ոմանք էլ այլ աշխատանք են գտել: Իսկ նոր գյուղապետի գործունեությամբ նա չի հետաքրքրվում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ